Friday, December 4, 2009

ԱՄՆ–ը ջանում է համոզել Թուրքիային զորքեր ուղարկել Աֆղանստան

Tert.am. 4-12-2009- Պաշտոնական Անկարան արձագանքել է ԱՄՆ-ը խնդրանքին զորամիավորումներ ուղարկել Աֆղանստան։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նշել է, որ «Թուրքիան չի ցանկանում լինել մարտական գործողությունների մասնակից»։ «Թուրքիան կմեծացնի իր մասնակցությունն Աֆղանստանում, բայց դեռ կորոշի, թե ինչպես դա անել։ Ավելի լավ է, որ մենք ավելի շատ աշխատանք տանենք երկրում խաղաղության պահպանման գործում», – ասել է Գյուլը։ Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգթոնը փորձում է համոզել Թուրքիային, որպեսզի վերջինս ակտիվորեն ներգրավվի Աֆղանստանում՝ այդ երկիր ուղարկել թուրքական զորամիավորումներ։ Աֆղանստանի գծով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը երեկ բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Բրյուսելում։ Նշենք նաև, որ այսօր նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Դավութօղլուի հետ։ Փաստորեն, ԱՄՆ–ը դեռ հույսը չի կորցրել համոզել թուրքական կողմին։

No comments: