Friday, December 25, 2009

Քրդական հարցի «ժողովրդավարական» լուծում՝ թուրքական ձեւով

News.am. 24-12-2009- Թուրքիայի 11 նահանգներում դեկտեմբերի 24-ի առավոտյանից սկսվել է համաժամանակյա ձերբակալությունների շարք։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության 31 անդամների։ Ձերբակալությունները տեղի են ունեցել՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Դիարբեքիրում, Սիիրտում, Հաքքարիում, Թունջելիում, Բաթմանում, Շանլըուրֆայում, Շրնաքում եւ Վանում։ Ձերբակալվածների մեջ կան մի շարք քաղաքապետներ, ովքեր անդամակցում էին փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը։ Ձերբակալվածների մեջ է նաեւ Դիարբեքիրի նահանգի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով մի քանի օր առաջ Սուրի փողոցներից մեկը վերանվանեց հայազգի գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով։ NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել փակված քրդական կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թուրքի նկատմամբ՝ միանգամից մեղադրելով քր. օրենսգրքի երկու հոդվածներով։ Քր. գործի հիմք էր ընդունվել Ահմեդ Թուրքի վերջին հայտարարությունը, որի մեջ նա ասել էր, թե փակված կուսակցության խորհրդարանական անդամները մտավորականների, գիտնականների եւ Իմրալի կղզու բանտում գտնվող պարոն Օջալանի խնդրանքով մանդատները վայր չեն դնի։ Այս հայտարարության մեջ ուժեղ քննադատության արժանացավ Օջալանին պարոնով դիմելը։

No comments: