Tuesday, December 29, 2009

«Հիմա» շարժումը հայտարարություն է տարածել ընդդիմադիր երիտասարդներին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ

News.am. 28-12-2009- 2009թ. դեկտեմբերի 27-ին 10-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչությունն իրականացնող երիտասարդ ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Հիմա» շարժումը: Նրանք նշել են, որ դեկտեմբերի 27-ին ժամը 17:30-ի սահմաններում, Թումանյան-Նալբանդյան փողոցներին հարող շենքերի բակում (բռնցքամարտի օլիմպ. մարզադպրոցի բակ), Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստներին են մոտեցել մի խումբ խուժան և պահանջել դադարեցնել նախընտրական քարոզչությունը: «Իրենց ապօրինի պահանջին ի պատասխան մերժում ստանալուց հետո, նրանք հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով: Վահագն Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Գևորգյանը, Թևոս Մաթևոսյանը և Սերգեյ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (հիմնականում կտրված, ծակված և պատռված վերքերով, որոնք մետաղյա իրերով հարվածների հետևանք են): Տուժել է նաև դեպքի վայր ժամանած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դո՜ւ ես»,- ասված է նրանց հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր երիտասարդների ներկայացմամբ, իրենց վրա հարձակված մոտ 25 մարդիկ դուրս են եկել նույն շենքում գտնվող Արա Սիմոնյանի նախընտրական շտաբից:

No comments: