Report.am. 11-12-2009- ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրին: Նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում ներդրված ծննդօգնության բարեփոխման ծրագրի մոդելը մոտ է նույն բնագավառում Իսրայելում իրականացվող գործընթացին, նաև ցանկություն է հայտնել ուսումնասիրելու Իսրայելի շտապ օգնության ծառայության փորձը քննարկել կադրերի փոխանակման և այլ հարցեր:
Դեսպանը ներկայացնելով իրենց երկրի առանձնահատկություններից բխող բժշկական ծառայությունների աշխատանքը, պատրաստակամություն է հայտնել Հայաստանում և Իսրայելում պարբերաբար սեմինարներ կազմակերպելու հարցում: Նա նաև նշել է, որ սերտ համագործակցում են Գյումրու վերականգնողական կենտրոնի հետ:
Saturday, December 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment