Saturday, December 12, 2009

Էրդողան. ԵՄ-ում կան երկրներ, որոնք ազատության եւ տնտեսության հարցերում չեն կարող մրցել Թուրքիայի հետ

News.am. 11-12-2009- «Եվրոպացի մի շարք առաջնորդներ ԵՄ չափանիշները կիրառում են միայն Թուրքիայի հանդեպ»,- Russia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Աղբյուրը հայտնում է, որ Էրդողանն, ամեն դեպքում, չի կորցնում հույսը։ Նա հայտարարել է, որ «անկախ նրանից, թե կընդունեն Թուրքիային ԵՄ կազմ, թե ոչ, նա միշտ ԵՄ-ում է»։ Էրդողանը հիշեցրել է նաեւ Եվրոպայում ապրող 5 մլն թուրքերի մասին։ «Եմ-ում կան երկրներ, որոնք ազատության եւ տնտեսության հարցերում չեն կարող մրցել Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը։ Russia Today-ը նշում է նաեւ, որ ԵՄ նախագահի պաշտոնակատար Հերման Վան Ռոմպեյը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը։ Այժմյան պաշտոնում նրա ընտրության հարցն անհանգստություն է առաջացրել Անկարայում, այդ պատճառով էլ Թուրքիան ջանում է երաշխիքներ ստանալ, որ իր անդամակցության մասին բանակցությունները կշարունակվեն.

No comments: