Saturday, December 12, 2009

Գագիկ Մելիքյան. «Երբևէ որևէ մեկը հայտարարություն չի արել, որ ազատագրված տարածքները կզիջվեն Ադրբեջանին»

7or. 12-12-2009- -Երբևէ որևէ մեկը նման հայտարարություն չի արել, որ Ղարաբաղի անվտանգության նպատակով ազատագրված տարածքները կզիջվեն Ադրբեջանին։ ՀՀ նախագահը մի քանի անգամ շեշտել է, որ նման բան լինել ուղղակի չի կարող,-խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։ Նա նշել է, որ ազատագրված տարածքները Ղարաբաղի անվտանգությունն են ապահովում, և եթե միջազգային հանրությունն առաջարկի անվտանգության ապահովման առավել արդյունավետ տարբերակներ, ապա հնարավոր է, որ այդ հարցերը քննարկվեն։

No comments: