Panorama.am. 10-12-2009- Ծայրահեղ կարևոր է, որ Թուրքիան հասկանա, Կովկասում խաղաղություն և անվտանգություն կլինի միայն այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասին այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զալտրեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծեց հայկական կողմի պատրաստակամությունը` համաձայն մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, առանց Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման նախապայմանի, ողջամիտ ժամկետներում վավերացնելու և իրագործելու Ցյուրիխում ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը շնորհակալ է բոլոր պետություններին և քաղաքական գործիչներին, որոնց աջակցությամբ Երևանին և Անկարային հաջողվեց սկսել հարաբերությունների բարելավման գործընթացը:
Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ գործընթացի հաջողությունը կամ էլ ձախողումը ամբողջությամբ պիտի վերագրվի Հայաստանին և Թուրքիային:
«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որը նա բազմիցս արտահայտել է ինչպես անհատական հանդիպումների ժամանակ, այնպես էլ` հրապարակային: Ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի կողմից սեփական պատմությանը սթափ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահը խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանում»,-ասաց Ս. Սարգսյանը` անդրադառնալով Վաշինգտոնում Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանի հայտարարություններին:
«Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես կօգտագործի այս պատմական հնարավորությունը և կասկածի տակ չի դնի մեր կողմից վերջին 1,5 տարին անցած երկար և բարդ ճանապարհը»,-ընդգծեց պետության ղեկավարը:
Նա նկատեց, որ որքան ավելի ձգձգվի գործընթացը, այնքան ավելի շատ խոչընդոտներ կառաջանան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ճանապարհին:Friday, December 11, 2009
Թուրքիան պետք է հասկանա, որ Կովկասում խաղաղություն և անվտանգություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում
Panorama.am. 10-12-2009- Ծայրահեղ կարևոր է, որ Թուրքիան հասկանա, Կովկասում խաղաղություն և անվտանգություն կլինի միայն այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Այս մասին այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զալտրեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծեց հայկական կողմի պատրաստակամությունը` համաձայն մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, առանց Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման նախապայմանի, ողջամիտ ժամկետներում վավերացնելու և իրագործելու Ցյուրիխում ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը շնորհակալ է բոլոր պետություններին և քաղաքական գործիչներին, որոնց աջակցությամբ Երևանին և Անկարային հաջողվեց սկսել հարաբերությունների բարելավման գործընթացը:
Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ գործընթացի հաջողությունը կամ էլ ձախողումը ամբողջությամբ պիտի վերագրվի Հայաստանին և Թուրքիային:
«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որը նա բազմիցս արտահայտել է ինչպես անհատական հանդիպումների ժամանակ, այնպես էլ` հրապարակային: Ցեղասպանությունը ճանաչելու և Թուրքիայի կողմից սեփական պատմությանը սթափ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահը խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանում»,-ասաց Ս. Սարգսյանը` անդրադառնալով Վաշինգտոնում Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանի հայտարարություններին:
«Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես կօգտագործի այս պատմական հնարավորությունը և կասկածի տակ չի դնի մեր կողմից վերջին 1,5 տարին անցած երկար և բարդ ճանապարհը»,-ընդգծեց պետության ղեկավարը:
Նա նկատեց, որ որքան ավելի ձգձգվի գործընթացը, այնքան ավելի շատ խոչընդոտներ կառաջանան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ճանապարհին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment