Friday, December 4, 2009

Առանց նախապայմանների

Report.am. 4-12-2009- Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Քաբակչին, ով նաև թուրք-ադրբեջանական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք առաջիկա այցին: «Կանխավ կարելի է կանխատեսել, թե ինչ է ասելու Թուրքիայի վարչապետը Օբամային: Էրդողանը առաջ էլ նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատումը ուղղակիորեն կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից: Մեր կառավարությունը չի առանձնացնում այդ երկու հարցերը միմյանցից»,- ասել է Քաբակչին: Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացմանը վերաբերող հարցին, թուրք պատգամավորը նշել է. «Իմ անունից կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այդ արձանագրությունների քննարկում և վավերացում չի սպասվում: Չեմ կարծում, որ մինչ Թուրքիայի պայմանների ընդունումը այդ արձանագրությունները վավերացվեն»:

No comments: