Friday, December 4, 2009

Ամերիկացի փորձագետ.ԱՄՆ-ում հազիվ թե ուզենան ռիսկի դիմել եւ կապեն հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները

News.am. 3-12-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրիքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, սակայն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կփորձի դրդել Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցություններում որոշակի քայլեր կատարելուն, բավականին քիչ է։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Day.Az-ին ասել է Հադսոնի համալսարանի գիտական աշխատակից, հետխորհրդային երկրների փորձագետ Դեյվիդ Սաթթերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին սպասվող երկու երկրների նախագահների հանդիպումը։ «ԱՄՆ-ում այն կարծիքին են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, բայց նրանք կապված չեն։ Հասնելով նախնական պայմանավորվածության՝ հայ-թուրքական հարաբերություններում, ԱՄՆ-ում հազիվ թե ուզենան ռիսկի դիմել եւ կապեն այդ երկու գործընթացները»,- հայտարարել է Սաթթերը։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հատկապես Միացյալ Նահանգների կողմից, փորձագետը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագիրը «ինչ-որ աստիճան հետ է մղել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը»։

No comments: