Thursday, December 3, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԿՀԱԿԱԴԱՐՁԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Լրագիր» 3-12-2009- Դեկտեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ: Խնդիր է դրվում միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը` մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման համար, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` այդ գործում ակտիվորեն ներգրավելով խորհրդարանական դիվանագիտությունը:

No comments: