Thursday, December 3, 2009

Թուրքիան հրաժարվում է կատարել Վաշինգտոնի պահանջը

Panorama.am. 3-12-2009- Թուրքիան չի պատրաստվում է կատարել ԱՄՆ-ի` Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելու մասին պահանջը: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը: Վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ` գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան անդրդվելի է իր վճռականության մեջ և թուրք զինվորներ Աֆղանստան չի ուղարկելու:Վարչապետ Թայիփ Էրդողանն էլ իր վաշինգտոնյան այցի ժամանակ չի փոխելու այդ որոշումը: «Աթաթուրքի նախագահության ժամանակաշրջանից Աֆղանստանի հետ մշակութային ու պատմական խոր կապեր հաստատած Թուրքիան չի ցանկանում բախման գնալ այդ երկրի այս կամ այն ուժերի հետ և ոչ էլ մտադիր է նրանց միմյանց դեմ հանել»,- գրում է «CnnTurk»-ը: Ըստ նույն այդ դիվանագիտական աղբյուրների` Թուրքիան կարող է ներկայումս Աֆղանստանում գտնվող 1750 զինվորների թիվն ավելացնել կրթական նպատակով: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլն էլ հայտարարել է, որ Աֆղանստան ուղարկված թուրք զինվորները չեն մասնակցելու և ոչ մի ռազմական օպերացիայի: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին, հակիրճ ներկայացնելով աֆղանական հարցում Օբամայի նոր ռազմավարությունը, նշել է, որ դրա իրականացման ճանապարհին պահանջվում է նաև Թուրքիայի զորակցությունը` ընդհուպ Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելը:

No comments: