Tuesday, December 29, 2009

Ամանորի նախաշեմին ադրբեջանցիները կրկին հիշել են Google–ի ու Նախիջևանի մասին

Tert.am . 29-12-2009- Չնայած դեռ 4 ամիս առաջ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել էր Google ընկերությանը` Google maps–ում հայտնաբերված «կոպիտ սխալներն» ուղղելու խնդրանքով, ծառայությունը դեռ չի ուղղել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության հետ կապված խեղաթյուրումները»: Նոր տարվա նախաշեմին այս մասին կրկին հիշել է day.az–ը։ Ադրբեջանական կողմը վրդովված է այն պատճառով, որ Google Maps հանրահայտ ծառայությունում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նշված է որպես Հայաստանի մաս: Բացի այդ, Ադբեջանը Google–ին մեղադրում է այն բանի համար, որ «գրավված տարածքների» գրեթե բոլոր տեղանունները ներկայացված են հայերեն տարբերակով: Այսպիսով, Ադրբեջանն սկսել է նոր ակցիա, որտեղ իր քաղաքացիներին կոչ է անում քաղաքացիական համերաշխություն դրսևորել և առանձին-առանձին բողոքի նամակ հղել որոնողական համակարգին։

No comments: