Tuesday, December 29, 2009

Թուրք 30 մտավորական նամակ են գրել Հայաստանի նախագահին

News.am. 29-12-2009- Թուրք 30 մտավորական նամակ են գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներելու 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված եւ 3.5 տարի բանտարկության դատապարտված Սարգիս Հացպանյանին։ Թուրք 30 մտավորականների թվում է Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր հրատարակած, Բիլգի հրատարակչության ղեկավար Ռագըփ Զարաքոլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը։ NEWS.am-ը ավելի վաղ ներկայացրել էր թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի բաց նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նա նույնպես խնդրում էր ներում շնորհել Սարգիս Հացպանյանին։ Քեմալ Յալչընը հայտնի է իր «Սարը գելին» վեպով, որտեղ դրական լույսի ներքո է ներկայացնում հայի կերպարը։

No comments: