Thursday, January 14, 2010

Օբաման խոստովանել է, որ իր խոստումը չի կատարել

Tert.am. 13-1-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերջին հարցազրույցներից մեկում, ամփոփելով իր նախագահության մեկ տարին, խոստովանել է, որ իրեն այդպես էլ չի հաջողվել կատարել իր խոստումը, այն է՝ վերածնել ազգային միասնությունը: Այդ մասին հաղորդում է Associated Press–ը: Ըստ ամերիկացի առաջնորդի` ազգային միասնության զգացումը, որը համակել էր ամերիկացիներին, երբ ինքը մուտք էր գործում Սպիտակ տուն, անէացել է ահագնացող ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին: Բարաք Օբամայի խոսքով՝ իր նախագահության երկրորդ տարին նվիրված կլինի երկիրը ընդհանուր արժեքների շուրջ միավորելու գործին` անկախ քաղաքական համոզմունքներից:

No comments: