Thursday, January 14, 2010

ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՆՎԱՆԵՑ

«ԱԶԳ», 14-01-2010- Ադրբեջանական «Վեստի.ազ» կայքէջը այս մասին տագնապով տեղեկացրել է հանրությանը: Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարքարանի եկեղեցական կապերի բաժնի պետը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մարտին նախատեսվում է պատրիարք Կիրիլի այցը Հայաստան, որտեղ «կան երեք ռուսական եկեղեցիներ, որոնցից մեկը գտնվում է Երեւանում, մյուսըՙ Գյումրիում, երրորդը` Ղարաբաղում», նշվել է պատրիարքարանի հայտարարության մեջ: Իհարկե, նման հայտարարությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը, ադրբեջանցիները եւս մեկ անգամ հիշեցրել են «ադրբեջանական հողերի» շուտափույթ վերադարձման մասին: Հետաքրքրական է, է՞լ ով պետք է Ղարաբաղը հայկական տարածք անվանի, որպեսզի Բաքուն վերջապես ճանաչի բուն հայկական տարածքները:

No comments: