Panorama.am. 13-1-2010- Նախօրեին, Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործով հատուկ դատարանում ընթացել է ադրբեջանցի զինծառայող Օրհան Սաֆարովի հարցով դատավարությունը: Այդ մասին տեղեկացրել էր «ԱՊԱ» տեղեկատվական գործակալությունը:
Նշենք, որ Սաֆարովն իր զինվորական ծառայությունն է անցկացրել Շամքիրի շրջանի, Սեյֆելի գյուղի մերձակայքում տեղակայված ուսումնական զորամասում: Օ. Սաֆարովը մեղադրվում էր համածառայակից ընկերների ուղղությամբ կրակ բացելու համար, ինչի հետևանքով 3 զինծառայողներ մահացել էին, իսկ մեկ զինվոր վիրավորվել էր:
Այսօր «Զերկալո» պարբերականը տեղեկություններ է տարածել այն մասին, որ սպանված զինծառայողները եղել են ոչ թե 3-ը, այլ 4-ը, ինչպես նաև ներկայացրել նույն զորամասի մի շարք զինծառայողների վկայությունները նշյալ պատահարի դրդապատճառների վերաբերյալ:
Սաֆարովի հետ զինվորական ծառայություն անցնող զինվորները պատմել են, որ իրենց զորամասի սպաներից մեկը, ստորացնելու համար միզել էր Սաֆարովի վրա: Զինծառայողների պնդմամբ, հենց այդ միջադեպն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի Սաֆարովը նմանատիպ քայլ կատարի:
Wednesday, January 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment