Wednesday, January 13, 2010

«Արեւմտյան ադրբեջանցիներ» համայնքի ստեղծումը Բաքվի տեղեկատվական պատերազմն է Հայաստանի դեմ

/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - Ադրբեջանում, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիներ եւ Երեւանի վտարանդի կառավարություն» համայնքի ստեղծման մասին հաղորդագրությունը Ադրբեջանի հերթական տեղեկատվական պատերազմի դրսեւորումն է Հայաստանի դեմ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը: «Նմանօրինակ համայնքի ստեղծումը կարելի է դիտարկել որպես հակակշիռ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն գաղափարախոսության, ըստ որի ԼՂՀ տարածքը Ադրբեջանից բռնագաղթած հայերի համար վնասի փոխհատուցում է: Այդ նախաձեռնությունը ադրբեջանական կողմի հակաքայլն է այդ ուղղությամբ», - ասել է Սերգեյ Մինասյանը: 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

No comments: