News.am. 11-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա Անկարայի հերթական դեմարշն է Արեւմուտքի դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, Վաշինգտոն կատարած ոչ այնքան հաջող այցից հետո Էրդողանը ցանկանում է ցույց տալ Արեմուտքին, որ եթե Անկարայի ձայնը շարունակվի «արհամարհվել», Թուրքիան ավելի կջերմացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: "Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այն, անխոս, առանցքային կդառնա թուրքական պատվիրակության մոսկովյան հանդիպումներում: Թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան որոշակի խոստումներ են տվել Բաքվին այդ հարցում: Մոսկվան դա արել է որոշակի օգուտների դիմաց, իսկ Անկարան՝ վախից, որ վերջնականապես կկորցնի իր «փոքր եղբորը»,- նկատեց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարարի Երեւան այցին՝ Էրդողանի շրջագայության հաջորդ իսկ օրը, Սաֆարյանի կարծիքով, այդ այցը երկու նպատակ է հետապնդում, առաջին՝ ցույց տալ Հայաստանի ռազմավարական գործընկերոջը, որ Մոսկվան բանակցություններ չի վարում նրա թիկունքում, եւ երկրորդ՝ զգալ Երեւանի ռեակցիան ղարաբաղյան հակամարտության մինսկյան գործընթացի նկատմամբ:Wednesday, January 13, 2010
Փորձագետ. Էրդողանի մոսկովյան այցը Անկարայի հերթական դեմարշն է Արեւմուտքի դեմ
News.am. 11-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա Անկարայի հերթական դեմարշն է Արեւմուտքի դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, Վաշինգտոն կատարած ոչ այնքան հաջող այցից հետո Էրդողանը ցանկանում է ցույց տալ Արեմուտքին, որ եթե Անկարայի ձայնը շարունակվի «արհամարհվել», Թուրքիան ավելի կջերմացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: "Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այն, անխոս, առանցքային կդառնա թուրքական պատվիրակության մոսկովյան հանդիպումներում: Թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան որոշակի խոստումներ են տվել Բաքվին այդ հարցում: Մոսկվան դա արել է որոշակի օգուտների դիմաց, իսկ Անկարան՝ վախից, որ վերջնականապես կկորցնի իր «փոքր եղբորը»,- նկատեց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարարի Երեւան այցին՝ Էրդողանի շրջագայության հաջորդ իսկ օրը, Սաֆարյանի կարծիքով, այդ այցը երկու նպատակ է հետապնդում, առաջին՝ ցույց տալ Հայաստանի ռազմավարական գործընկերոջը, որ Մոսկվան բանակցություններ չի վարում նրա թիկունքում, եւ երկրորդ՝ զգալ Երեւանի ռեակցիան ղարաբաղյան հակամարտության մինսկյան գործընթացի նկատմամբ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment