«ԱԶԳ», 13-01-2010- Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն անչափ կարեւոր հաղթանակ տոնեց աղյուսակը գլխավորող ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի հաջողությունն ապահովեց Լեւոն Արոնյանը` հաղթելով Հիկարու Նակամուրային, որը մինչ այդ անցկացրած 6 պարտիաներում 5,5 միավոր էր վաստակել: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը: Այնուհետեւ խաղաղ դաշն կնքեցին Արման Փաշիկյանն ու Յուրի Շուլմանը, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը:
8 տուրից հետո հայ շախմատիստները 10 միավորով 5-րդ տեղում են: Ավարտական տուրում ՀՀ հավաքականը կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստները կհավակնեն բրոնզե մեդալներին:
Հաղթելով Եգիպտոսի ընտրանուն (3,5-0,5), ռուսները վաստակեցին 13 միավոր ու գլխավորեցին աղյուսակը: 12 միավորով երկրորդ տեղում ամերիկացիներն են: 11 միավորով 3-րդ տեղում են ադրբեջանցիները, որոնք 3-1 հաշվով պարտության մատնեցին հույներին: Նույնքան միավոր ունեն նաեւ հնդիկները` հաղթելով Իսրայելի հավաքականին (2,5-1,5): Նույնպիսի հաշվով բրազիլացիները հաղթեցին թուրքերին:Wednesday, January 13, 2010
ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆ
«ԱԶԳ», 13-01-2010- Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն անչափ կարեւոր հաղթանակ տոնեց աղյուսակը գլխավորող ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի հաջողությունն ապահովեց Լեւոն Արոնյանը` հաղթելով Հիկարու Նակամուրային, որը մինչ այդ անցկացրած 6 պարտիաներում 5,5 միավոր էր վաստակել: Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին 4-րդ խաղատախտակի վրա խաղացող Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը: Այնուհետեւ խաղաղ դաշն կնքեցին Արման Փաշիկյանն ու Յուրի Շուլմանը, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը:
8 տուրից հետո հայ շախմատիստները 10 միավորով 5-րդ տեղում են: Ավարտական տուրում ՀՀ հավաքականը կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստները կհավակնեն բրոնզե մեդալներին:
Հաղթելով Եգիպտոսի ընտրանուն (3,5-0,5), ռուսները վաստակեցին 13 միավոր ու գլխավորեցին աղյուսակը: 12 միավորով երկրորդ տեղում ամերիկացիներն են: 11 միավորով 3-րդ տեղում են ադրբեջանցիները, որոնք 3-1 հաշվով պարտության մատնեցին հույներին: Նույնքան միավոր ունեն նաեւ հնդիկները` հաղթելով Իսրայելի հավաքականին (2,5-1,5): Նույնպիսի հաշվով բրազիլացիները հաղթեցին թուրքերին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment