News.am. 13-1-2010- Դաշնակցությունը հունվարի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական համարող ՍԴ որոշմանը: Թեեւ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել հայտնի արձանագրությունները, սակայն ՀՅԴ-ն այդ որոշման մեջ նաեւ ձեռքբերումներ է նկատում: Ըստ ՀՅԴ-ի` «ՍԴ-ն իր արտահայտած իրավական դիրքորոշումների մեջ արձանագրությունների առարկա է ամրագրել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ ընդհանուր՝ փաստացի սահմանի բացումը: Բացի դրանից՝ ՍԴ-ն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել ՀՀ կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար»:
Նշվում է նաեւ, որ ըստ ՍԴ որոշման, «Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանների իրավական ամրագրումը այս արձանագրություններով չի կարող տեղի ունենալ: Սահմանների հարցը բաց է մնում: Այն կարող է լուծվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված, հետագայում քննարկվելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով: ՀՅԴ-ն, կարեւորելով այս իրավական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը նշել է նաեւ, որ հիմա իրենց առաջին քայլը լինելու է այն, որ որոշակի փոփոխություններ նախաձեռնեն համապատասխան օրենքում, որպեսզի ԱԺ-ն հնարավորություն ստանա հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել վերապահումներով: Իսկ եթե դա չհաջողվի, իրենք ձեռնամուխ կլինեն այդ արձանագրությունների չեղյալ համարելու գործընթացին: «Այդ իմաստով էլ, ՍԴ-ն բավականին հիմքեր տվել է»,- ասել է նա ու հավելել, որ «չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց»:Wednesday, January 13, 2010
ՀՅԴ-ն Սահմանադրական դատարանի որոշման մեջ դրական տարրեր է տեսնում
News.am. 13-1-2010- Դաշնակցությունը հունվարի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունները սահմանադրական համարող ՍԴ որոշմանը: Թեեւ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել հայտնի արձանագրությունները, սակայն ՀՅԴ-ն այդ որոշման մեջ նաեւ ձեռքբերումներ է նկատում: Ըստ ՀՅԴ-ի` «ՍԴ-ն իր արտահայտած իրավական դիրքորոշումների մեջ արձանագրությունների առարկա է ամրագրել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ ընդհանուր՝ փաստացի սահմանի բացումը: Բացի դրանից՝ ՍԴ-ն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել ՀՀ կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար»:
Նշվում է նաեւ, որ ըստ ՍԴ որոշման, «Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանների իրավական ամրագրումը այս արձանագրություններով չի կարող տեղի ունենալ: Սահմանների հարցը բաց է մնում: Այն կարող է լուծվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված, հետագայում քննարկվելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով: ՀՅԴ-ն, կարեւորելով այս իրավական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը նշել է նաեւ, որ հիմա իրենց առաջին քայլը լինելու է այն, որ որոշակի փոփոխություններ նախաձեռնեն համապատասխան օրենքում, որպեսզի ԱԺ-ն հնարավորություն ստանա հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել վերապահումներով: Իսկ եթե դա չհաջողվի, իրենք ձեռնամուխ կլինեն այդ արձանագրությունների չեղյալ համարելու գործընթացին: «Այդ իմաստով էլ, ՍԴ-ն բավականին հիմքեր տվել է»,- ասել է նա ու հավելել, որ «չեղյալ հայտարարելու գործընթացը քաղաքական առումով կնշանակի իշխանափոխության գործընթաց»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment