Wednesday, January 13, 2010

Անատոլի Սերդյուկով. Ռազմական ոլորտում ռուս-հայկական հարաբերություններն ունեն ռազմավարական գործընկերային բնույթ

News.am. 13-1-2010- Ռազմական ոլորտում ռուս-հայկական հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Այդ մասին այսօր՝ հունվարի 13-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը՝ իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի քարտուղար Իրինա Կովալչուկին, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր, նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Բացի այդ, նրա խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ պաշտպանության նախարարության բուհերում հայ զինվորականների պատրաստման հարցը:

No comments: