Tert.am. 11-1-2010- ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք մինչև ստորագրվելն էլ, նախաստորագրումից հետո էլ իրենց մեջ վտանգներ էին պարունակում, այսօր ավելի ռեալ վտանգ են պարունակում, և Թուրքիան սկսել է ավելի լկտիաբար խոսել նախապայմանների լեզվով: «Վաղը ՍԴ-ում ժամը 11.00-ին քննարկվելու է հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը, որից հետո, եթե ՍԴ-ն դրական եզրակացություն տա, այն քննարկելու է Հայաստանի ԱԺ-ն: Փաստորեն, 2010թ հենց առաջին օրերից մեզ սպասվում է ճակատագրական պայքար»,- նշեց Հրայր Կարապետյանը:
Իսկ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանն ասաց, որ երբ իրենց Սփյուռքից հարցնում են՝ ինչպես եք ապրում, ինքը պատասխանում է, որ ապրում են հեքիաթային երկրում. «Հեքիաթներ են պատմում նախագահից մինչև ժեկի պետ»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ այդ հեքիաթների դեմ Գյուլնազ տատը «ղալլաթ է արել»:
«Կարելի էր թուլանալ և այդ հեքիաթները լսել, եթե օրինախախտում չլիներ: Ի սկզբանե այդ գործընթացն ընթացել է օրինախախտումենրով: Ես հավատում եմ մեր իրավաբաններին, մեր իրավաբանությանը։ Մեզ մնում է մի բան, միասին գնալ և ասել՝ այդ հեքիաթները, թե նախապայմաններ չկան, պահեք ձեզ: Բոլորն ասում են՝ կան՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, մերոնք ասում են՝ չկան»,- հավելեց Հարություն Առաքելյանը:Monday, January 11, 2010
«Հեքիաթ են պատմում նախագահից մինչև ժեկի պետ». ՀՅԴ հանրահավաքում հնչեցին մի քանի կարճ ելույթներ
Tert.am. 11-1-2010- ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք մինչև ստորագրվելն էլ, նախաստորագրումից հետո էլ իրենց մեջ վտանգներ էին պարունակում, այսօր ավելի ռեալ վտանգ են պարունակում, և Թուրքիան սկսել է ավելի լկտիաբար խոսել նախապայմանների լեզվով: «Վաղը ՍԴ-ում ժամը 11.00-ին քննարկվելու է հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը, որից հետո, եթե ՍԴ-ն դրական եզրակացություն տա, այն քննարկելու է Հայաստանի ԱԺ-ն: Փաստորեն, 2010թ հենց առաջին օրերից մեզ սպասվում է ճակատագրական պայքար»,- նշեց Հրայր Կարապետյանը:
Իսկ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանն ասաց, որ երբ իրենց Սփյուռքից հարցնում են՝ ինչպես եք ապրում, ինքը պատասխանում է, որ ապրում են հեքիաթային երկրում. «Հեքիաթներ են պատմում նախագահից մինչև ժեկի պետ»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ այդ հեքիաթների դեմ Գյուլնազ տատը «ղալլաթ է արել»:
«Կարելի էր թուլանալ և այդ հեքիաթները լսել, եթե օրինախախտում չլիներ: Ի սկզբանե այդ գործընթացն ընթացել է օրինախախտումենրով: Ես հավատում եմ մեր իրավաբաններին, մեր իրավաբանությանը։ Մեզ մնում է մի բան, միասին գնալ և ասել՝ այդ հեքիաթները, թե նախապայմաններ չկան, պահեք ձեզ: Բոլորն ասում են՝ կան՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, մերոնք ասում են՝ չկան»,- հավելեց Հարություն Առաքելյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment