-Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում կիրակի օրը տեղի ունցած ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված 10/09 ընտրատեղամասում ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, նրա որդին` Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Երեկ արդեն Պետրոս Մակեյանը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ բուժումն անցնում էր տանը: Նրա հետ զրուցեցինք ընտրությունների օրը կատարված միջադեպի մասին:
-Վստահված անձի ահազանգով մենք մեկնել էինք 10/09 ընտրատեղամաս: Այնտեղ մի քանի սափրագլուխներ փորձում էին դուրս հրավիրել մեր վստահված անձին, որպեսզի կարողանան լցոնումներ անել, քանի որ մեր վստահված անձը թույլ չէր տվել նրանց ապօրինություններ կատարել: Ես տեղամասում հորդորեցի մեր վստահված անձին, որ որեւէ պրովոկացիայի չենթարկվի, որ շարունակի աշխատանքը: Մեր զրույցի պահին այդ սափրագլուխները կանգնած էին մոտ մեկ մետր հեռավորության վրա, եւ ավելի քան 30 հոգով մի քանի կողմից հարձակվեցին մեզ վրա: Սկսեցին խփել: Իմ կարծիքով, դրանք դեղի ազդեցության տակ էին, իրենց պահում էին անասունի նման: Մեր բախտը բերեց, որ մենք բարձրացանք աստիճանների վրա, այլապես այդ ոհմակը ոտնատակ կտար մեզ ու կսպաներ: Իհարկե, դրանց մեջ կային մեկ-երկուսը, որ ասում էին` պետք չէ խփել, բայց այդ ոհմակի ուղեղները մթագնած էին: Իսկ ոստիկանությունն այդ ողջ ընթացքում անգործություն էր ցուցաբերում: Ոստիկանության աշխատողները մեր ձեռքն էին բռնում, որ դրանք մեզ խփեն:
-Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ձեզ էր մեղադրում Արա Սիմոնյանի վստահված անձին ծեծելու մեջ:
-Ոստիկանությունը կատարում է վերեւների հրամանը: Ոստիկանությունը այդ միջադեպի ժամանակ մեր ձեռքն էր բռնել, որ այդ ոհմակն ավելի լավ խփի մեզ, ինչի՞ մասին է խոսքը: Ոստիկանությունն այդ ոհմակին էր աջակցում, դրա համար էլ հիմա նման հայտարարություն են անում: Ոստիկանությունն ինքը մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին` համագործակցելով բանդայի հետ: Իրենց համար դա սովորական երեւույթ է: Ընդ որում` Արա Սիմոնյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահի մեքենայով բանդային փախցրեցին, ու հիմա դա պետք է ասեն: Մենք ունենք այն մեքենաների տվյալները, որոնցով փախավ այդ ոհմակը, եւ արդեն հանձնել ենք ոստիկանություն:
-Այս անգամ թիվ 10 ընտրատարածքում իշխանությունները թեեւ որեւէ մեկին չառաջադրեցին, սակայն սատարեցին Ազգային Միաբանության ներկայացուցչին, եւ կրկին օգտագործեցին նույն մեթոդները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
-Ընտրությունների անվան տակ անցկացվող միջոցառումներում թեկնածուն ո՞րս է: Ղարաբաղից մի էշի էլ եթե բերեն, միեւնույն է` համակարգը այդ կենդանուն կսատարի, նրանց համար կապ չունի` մարդ է, թե կենդանի, ունի որակներ, ինտելեկտ, թե ոչ: Խայտառակությունն այն է, որ մայրաքաղաքի կենտրոնում, մայրաքաղաքի սրտի մեջ նման բաներ են անում: Եթե Նիկոլն այսօր բանտում չգտնվեր, չառաջադրվեր, ապա մեր կուսակցությունը չէր մասնակցի այս ընտրություններին: Միայն Նիկոլի կարգավիճակն էր, որ ստիպեց մեզ` ակտիվորեն ներգրավվելու այս ընտրություներին: Այլապես, ո՞վ չգիտի, որ Հայաստանում չկա ընտրություն հասկացությունը:
-Իսկ ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանությունները շարունակեցին նման մեթոդներով աշխատել` թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի:
-Նրանք շարունակում են առաջնորդվել ՙսուտի գողականի կանոններով՚, փորձում են ցույց տալ, որ որոշողն իրենք են, որ իրենք են այս երկրի տերը, ինչ ուզեն` կանեն, ո՞վ է ժողովուրդը, որ նրա կարծիքն էլ հաշվի առնեն:
-Փաստորեն, ժողովուրդը չպետք է հույսը դնի ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալու վրա:
-Ժողովուրդը վաղուց է հասկացել այդ փաստը, վաղուց գիտի դա, մնում է` քաղաքական գործիչները հասկանան:
-Քաղաքական գործիչներ ասելով ո՞ւմ նկատի ունեք` իշխանությանը, թե ընդդիմությանը:
-Ես զարմանում եմ, որ սրանց իշխանություն եք ասում. այս բանդան ուզուրպացրել է իշխանությունը եւ իրեն է ծառայեցնում պետական համակարգերին: Դեղերի ազդեցության տակ գտնվող 30 սափրագլուխ հարձակվել են 3 հոգու վրա, մահից ենք փրկվել, ոստիկանությունը չէր բռնում նրանց ձեռքը, եւ հետո հայտարարում, թե մենք ենք մեղավոր, այդքանից հետո ինչպե՞ս հավատանք նրանց:
-Իսկ կատարվածի վերաբերյալ արդեն դիմե՞լ եք ոստիկանությանը, կարծում եք ընթա՞ցք կտան գործին:
-Ես այդ օրը ցուցմունք չեմ տվել, քանի որ ի վիճակի չէի: Տղերքն էլ շատ վատ էին զգում: Բայց եթե հիմա ոստիկանությունը նման հայտարարություն է անում, մեզ են փորձում մեղադրել, ի՞նչ անես, ի՞նչ սպասես դրանցից: Դրանց մեքենաների համարները գրել տվել ենք ոստիկանությանը, թող պարզեն ովքեր են, թող բռնեն: Բայց իրենք հակառակն են անում` փորձում են մեզ մեղադրել:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸMonday, January 11, 2010
ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՄԻ ԷՇ ԷԼ ԲԵՐԵՆ

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment