Tert.am. 12-1-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունները չեն ընդունվել Երևանի կողմից, ինչը լրջորեն անհանգստացնում է ՌԴ ԱԳՆ-ին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս խնդիրը լինելու է ռուս-հայկական առաջիկա բանակցությունների ուշադրության կենտրոնում: Новости-Азербайджан-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն։
Հիշեցնենք, որ հունվարի 13-14-ը աշխատանքային այցով Երևան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այցի շրջանակներում նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործխնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Լավրովը Երևան կբերի Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:
«Եթե Նալբանդյանը և Սարգսյանը կրկին մերժեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ապա ՌԴ ԱԳՆ-ին ոչինչ չի մնա, քան Հայաստանի ղեկավարության վրա ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի նրանք առաջիկայում ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր Մոսկվա է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն օրերս ասել է, թե ծրագրում է Մոսկվային կոչ անել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Tuesday, January 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment