Tert.am. 12-1-2010- Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների և քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը բաց նամակ–հիշեցում է հղել ՀՀ, ԼՂՀ իշխանություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նամակում, մասնավորապես, ասված է. «1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ և ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետևանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է ոչ թե ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ԼՂ քաղաքական հիմնախնդրի պատերազմական ճանապարհով լուծելու ցանկությունը, այլ ադրբեջանական ագրեսիայից արցախահայության պաշտպանվելու իրավունքից օգտվելու փաստի դատապարտումը:
Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ և ԼՂՀ իշխանությունները ԼՂ հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցությունների, պաշտոնական և ոչ պաշտոնական զրույցների ընթացքում պաշտպանեն հետևյալ դրույթները.
-ԼՂ հիմնախնդրի առաջացման պատճառը այդ տարածաշրջանի կամայական բռնակցումն էր Ադրբեջանական ԽՍՀ-ին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո 1920-1921թթ. եւ դրան հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի հայ ազգաբնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների վարած խտրական քաղաքականությունն ու բռնաճնշումները,
-1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը ԼՂԻՄ-ի ենթակայության խնդիրը բարձրացրել էր բացառապես քաղաքական հարթության վրա: Ադրբեջանի իշխանությունները այս գործելակերպին պատասխանեցին Սումգայիթյան ցեղասպան գործողությամբ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի ողջ տարածքում հայ բնակչության էթնիկ զտումներով, ինչի արդյունքում մինչեւ 1990թ. հունվարի 19-ը ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստական եւ վտարվեցին Ադրբեջանից,
-1991թ. Ադրբեջանը դիմեց պատերազմական գործողությունների ընդդեմ արտաքին աշխարհից կտրված, կղզիացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ` հայեր եւ ադրբեջանցիներ ստիպված էին լքել իրենց նախկին բնակության վայրերը,
-պատերազմն Ադրբեջանի համար ունեցավ անփառունակ ավարտ` այդ երկիրը ռազմական պարտություն կրեց: Քաղաքական խնդիրը բռնությամբ լուծելու Ադրբեջանի ձգտումը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի, մեծագույն ավերածությունների, իսկ ավելի քան 1,2 միլիոն մարդու դարձրեց փախստական եւ բռնի տեղահանված:
Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որ.
-ԼՂ հիմնախնդիրն այսօր այլեւս չի սահմանափակվում միայն Արցախի միջազգային ճանաչումով, այն էլ` ԼՂԻՄ-ի սահմաններում,
-հայերի հանդեպ էթնիկ զտումներ ու բռնություններ իրագործվել են ոչ միայն ԼՂ-ի տարածքում (ինչպես հայտարարում է ՀՀ ԱԳ նախարարը), այլ` Ադրբեջանի ողջ տարածքում,
-ՀՀ-ն արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով իրավունք ուներ միջամտել իրադարձություններին թե´ քաղաքական, թե´ ռազմական քայլերի դիմելու միջոցով,
-տեղի ունեցածի համար պատասխանատու են ոչ միայն Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները, այլեւ ողջ ժողովուրդը, որը պատասխանատվություն է կրում սեփական իշխանությունների գործողությունների համար,
-էթնիկ զտումներ եւ պատերազմական գործողություններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետությունը պետք է փոխհատուցում տա Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայությանը հասցված բոլոր վնասների համար»:Wednesday, January 13, 2010
Համանախագահների թողտվությամբ ԼՂ հիմնախնդրի էությունը նենգափոխվել է

-էթնիկ զտումներ եւ պատերազմական գործողություններ նախաձեռնած Ադրբեջանական Հանրապետությունը պետք է փոխհատուցում տա Հայաստանին, Արցախին եւ ադրբեջանահայությանը հասցված բոլոր վնասների համար»:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment