Thursday, January 14, 2010

Ստալինը հետմահու մեղավոր է ճանաչվել

Tert.am. 14-1-2010- Կիևի վերաքննիչ դատարանն ընդամենը երկու օրում քննել է գոլոդոմորի մասին գործը և խորհրդային կուսակցական ղեկավարների մի ամբողջ խմբի մեղավոր է ճանաչել 1932-33թթ. Իրականացված ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ։ Այդ մասին հաղորդում է РБК-Украина-ն։ Այսպիսով, դատարանը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչների եզրակացությունները և մեղավոր ճանաչել Իոսիֆ Ստալինին, Վյաչեսլավ Մոլոտովին, Լազար Կագանովիչին, ուկրաինական կոմկուսի ղեկավար Ստանիսլավ Կոսիորին և Խորհրդային Ուկրաինայի Ազգային կոմիսարների խորհրդի նախագահ Վլաս Չուբարին։ Դատարանը եկել է այն եզրակացության, որ վերոնշյալ անձանց նպատակն է եղել ստեղծել անտանելի կենսապայմաններ, որոնք հանգեցրել են մասնակի ֆիզիկական ոչնչացման։ Արդյունքում, Իոսիֆ Ստալինը և նրա զինակիցները դատապարտվել են՝ համաձայն Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 442 հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ մեղավոր են ճանաչվել ցեղասպանության իրականացման մեջ։ Սակայն դատական գործը փակվել է, քանի որ վերոհիշյալ անձանցից ոչ ոք կենդանի չէ։

No comments: