Tert.am. 20-12-2010- 2014թ. վերջին և 2015թ. սկզբին Շանհայում ավարտին կհասցվի աշխարհում ամենաբարձր հյուրանոցի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։Հյուրանոցը կտեղակայվի 632 մետր բարձրությամբ «Շանհայի աշտարակ» բազմաֆունկցիոնալ համալիրում։ 121 հարկից բաղկացած շենքում մասնավորապես կլինի 258 հյուրանոցային համար, որոնք կզբաղեցնեն 84-110-րդ հարկերը։ Նախագիծն իրականացվում է «Ցզինցզյան» միջազգային հյուրանոցային ընկերության և Shanghai Tower Development ընկերության հետ համատեղ։ «Շանհայի աշտարակ»–ի շինարարությունը սկսվել է 2 տարի առաջ։ Այս պահին ավարտվել է 5 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերի շինարարությունը միայն։ Ենթադրվում է, որ երկնաքերը լինելու է ամենաբարձր շինությունը Չինաստանում և երկրորդը աշխարհում՝ ԱՄԷ–ում գտնվող «Բուրջ Խալիֆա»-ից հետո։
Իսկ ամենաբարձր հյուրանոցն աշխարհում այսօր համարվում է Park Hyatt–ը, որը զբաղեցնում է Շանհայի համաշխարհային առևտրային կենտրոնի 79–93 –րդ հարկերը։ Այն նաև այսօր համարվում է ամենաբարձր շինությունը Չինաստանում։
2011թ. մարտին ամենաբարձր հյուրանոցի կոչումը կփոխանցվի Ritz-Carlton Hong Kong–ին, որը տեղակայված է Քոուլուն թերակղզում գտնվող միջազգային առևտրային կենտրոնում։ Հյուրանոցը կզբաղեցնի 490 մ. բարձրության շինության 102–118 հարկերը։
Ավելի վաղ հայտնում էին, որ Shanghai Greenland Group–ը մտադիր է Ուհան քաղաքում կառուցել աշխարհում երրորդ ամենաբարձր երկնաքարը (606մ)։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 5 տարի հետո։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment