Aysor.am. 14-1-2010- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ հունվարի 13-ին Նախիջևանի Բենանյար գյուղ մեկնած ԱՄՆ-ի և Նորվեգիայի դեսպանությունների ներկայացուցիչները ստորացվել են: Նախապես վարժեցված մի խումբ մարդիկ նրանց մեղադրել են գյուղում խառնաշփոթ ստեղծելու մեջ: Ագրեսիվ կեցվածքով այդ մարդիկ դիվանագետներին հնարավորություն չեն տվել հանդիպել Բենանյարի բնակիչների հետ և պահանջել են անհապաղ հեռանալ գյուղից:
«Ազադլըգը» հայտնել է, որ ներկայացուցչության կազմում է եղել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ջոանա Գանսոնը, և որ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, թե «միջադեպի հետ կապված հանդես կգան հատուկ հայտարարությամբ»: Ըստ ռադիոյի, դիվանագետների վրա գրոհողները հիմնականում եղել են հարևան Աբրագունուս և այլ գյուղերից բերվածները: Նրանցից միայն մի քանիսն են եղել Բենանյարի բնակիչներ, այն էլ` Նախիջևանի ԻՀ ոստիկանապետի ազգականները:
Ազադլիգ.քոմ-ը հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դևիդսոնը հաստատել է, որ դիվանագետներին Բենանյարի բնակիչների հետ հանդիպելու հնարավորություն չի տրվել: Դևիդսոնը media.forum-ին հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հանդես կգան հատուկ հայտարարությամբ, ինչի համար լրացուցիչ տեղեկություններ են սպասում դիվանագետներից:
Ի տարբերություն օտարերկրյա դիվանագետների, Բենանյար մեկնելուց հրաժարվել են ադրբեջանցի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարօղլուն, Սաիդա Գոջամանլըն, Սաադաթ Բենանյարլըն և Չինգիզ Գանիզադեն, ովքեր հայտարարել էին, թե դեռևս չեն ստացել Բենանյարի բնակչության հետ հանդիպելու ցանկության մասին Նախիջևանի ԻՀ ներքին գործերի նախարարությանը հղած իրենց դիմումի պատասխանը` այն դեպքում, երբ վերջիններիս այցը Նախիջևան իրականում համաձայնեցված է եղել Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ:Thursday, January 14, 2010
ԱՄՆ-ի և Նորվեգիայի դիվանագետներին վռնդել են Նախիջևանից
Aysor.am. 14-1-2010- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ հունվարի 13-ին Նախիջևանի Բենանյար գյուղ մեկնած ԱՄՆ-ի և Նորվեգիայի դեսպանությունների ներկայացուցիչները ստորացվել են: Նախապես վարժեցված մի խումբ մարդիկ նրանց մեղադրել են գյուղում խառնաշփոթ ստեղծելու մեջ: Ագրեսիվ կեցվածքով այդ մարդիկ դիվանագետներին հնարավորություն չեն տվել հանդիպել Բենանյարի բնակիչների հետ և պահանջել են անհապաղ հեռանալ գյուղից:
«Ազադլըգը» հայտնել է, որ ներկայացուցչության կազմում է եղել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ջոանա Գանսոնը, և որ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, թե «միջադեպի հետ կապված հանդես կգան հատուկ հայտարարությամբ»: Ըստ ռադիոյի, դիվանագետների վրա գրոհողները հիմնականում եղել են հարևան Աբրագունուս և այլ գյուղերից բերվածները: Նրանցից միայն մի քանիսն են եղել Բենանյարի բնակիչներ, այն էլ` Նախիջևանի ԻՀ ոստիկանապետի ազգականները:
Ազադլիգ.քոմ-ը հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դևիդսոնը հաստատել է, որ դիվանագետներին Բենանյարի բնակիչների հետ հանդիպելու հնարավորություն չի տրվել: Դևիդսոնը media.forum-ին հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հանդես կգան հատուկ հայտարարությամբ, ինչի համար լրացուցիչ տեղեկություններ են սպասում դիվանագետներից:
Ի տարբերություն օտարերկրյա դիվանագետների, Բենանյար մեկնելուց հրաժարվել են ադրբեջանցի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարօղլուն, Սաիդա Գոջամանլըն, Սաադաթ Բենանյարլըն և Չինգիզ Գանիզադեն, ովքեր հայտարարել էին, թե դեռևս չեն ստացել Բենանյարի բնակչության հետ հանդիպելու ցանկության մասին Նախիջևանի ԻՀ ներքին գործերի նախարարությանը հղած իրենց դիմումի պատասխանը` այն դեպքում, երբ վերջիններիս այցը Նախիջևան իրականում համաձայնեցված է եղել Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment