Aysor.am. 12-1-2010- Իրանը պատրաստ է երկու ամսով դադարեցնել միջուկային ծրագիրը` ի պատասխան «չեզոք երկրների» առաջարկի:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Իսլամական պետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի այս խոսքերը մեջբերում է երկուշաբթի Իրանի «Թեհրան թայմզ» պարբերականը:
«Մի շարք չեզոք երկրներ դիմել են Իրանին` ուրանը երկու ամսվա ընթացքում չհարստացնելու առաջարկով, որպեսզի Արևմուտքը հնարավորություն ունենա Իրանի առաջարկին պատասխանելու համար: Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին, որպեսզի ի ցույց դնենք միջազգային հանրությանը մեր բարի կամքը»,- ասել է Ռ. Մեհմանպարաստը:
Նա նաև նշել է, որ մեկ ամիսը, որը տվել է Իրանը Արևմուտքին, արդեն լրացել է: «Եթե մյուս կողմը պատասխանի Իրանի առաջարկին, մենք կսկսենք աշխատել միասին: Այլապես մենք կընդունենք անհարաժեշտ որոշումը»,- նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` չմանրամասնելով:Tuesday, January 12, 2010
Իրանը պատրաստ է ժամանակավոր դադարեցնել ուրանի հարստացումը
Aysor.am. 12-1-2010- Իրանը պատրաստ է երկու ամսով դադարեցնել միջուկային ծրագիրը` ի պատասխան «չեզոք երկրների» առաջարկի:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Իսլամական պետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի այս խոսքերը մեջբերում է երկուշաբթի Իրանի «Թեհրան թայմզ» պարբերականը:
«Մի շարք չեզոք երկրներ դիմել են Իրանին` ուրանը երկու ամսվա ընթացքում չհարստացնելու առաջարկով, որպեսզի Արևմուտքը հնարավորություն ունենա Իրանի առաջարկին պատասխանելու համար: Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին, որպեսզի ի ցույց դնենք միջազգային հանրությանը մեր բարի կամքը»,- ասել է Ռ. Մեհմանպարաստը:
Նա նաև նշել է, որ մեկ ամիսը, որը տվել է Իրանը Արևմուտքին, արդեն լրացել է: «Եթե մյուս կողմը պատասխանի Իրանի առաջարկին, մենք կսկսենք աշխատել միասին: Այլապես մենք կընդունենք անհարաժեշտ որոշումը»,- նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը` չմանրամասնելով:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment