Tert.am. 12-1-2010- Սահմանադրական դատարանն այսօր ժամը 11–ին սկսեց հայ–թուրքական արձանագրությունների քննարկումը՝ ճշտելու դրանց համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։ Նիստին ներկա էին սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները, նախագահի ներկայացուցիչ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հիմնական զեկուցող նշանակված էր Վլադիմիր Հովհաննիսյանը։ Նիստը վարող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցի քննարկումն ընթանալու է գրավոր ընթացակարգով և տեղեկացրեց, որ գործին առնչվող բոլոր փաստաթղթերն առկա են։
Երեկ սահմանադրական դատարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ–ն, ինչի ավարտին ՍԴ–ին էր փոխանցել պայմանագրերին վերաբերող դաշնակցության և մյուս քաղաքական ուժերի առաջարկությունները։ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ստացված առաջարկություննեևը ևս կցված են գործի փաստաթղթերին և խորհրդակցության ընթացքում դատարանի անդամները կծանոթանան դրանց։ Նիստը տևեց ընդամենը տասը րոպե, ինչից հետո դատարանն անցավ փակ խորհրդակցության։Tuesday, January 12, 2010
Սահմանադրական դատարանի նիստը տևել է տասը րոպե
Tert.am. 12-1-2010- Սահմանադրական դատարանն այսօր ժամը 11–ին սկսեց հայ–թուրքական արձանագրությունների քննարկումը՝ ճշտելու դրանց համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։ Նիստին ներկա էին սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները, նախագահի ներկայացուցիչ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հիմնական զեկուցող նշանակված էր Վլադիմիր Հովհաննիսյանը։ Նիստը վարող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցի քննարկումն ընթանալու է գրավոր ընթացակարգով և տեղեկացրեց, որ գործին առնչվող բոլոր փաստաթղթերն առկա են։
Երեկ սահմանադրական դատարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ–ն, ինչի ավարտին ՍԴ–ին էր փոխանցել պայմանագրերին վերաբերող դաշնակցության և մյուս քաղաքական ուժերի առաջարկությունները։ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ստացված առաջարկություննեևը ևս կցված են գործի փաստաթղթերին և խորհրդակցության ընթացքում դատարանի անդամները կծանոթանան դրանց։ Նիստը տևեց ընդամենը տասը րոպե, ինչից հետո դատարանն անցավ փակ խորհրդակցության։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment