Wednesday, January 13, 2010

Հայաստանում Լավրովը քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը

7Or.am. 13-1-2010- Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը նախապես հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան այցի քննարկումների առանցքը լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ «Ուշադրության կենտրոնում լինելու է ղարաբաղան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ տեսակետների փոխանակումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։ Այսօր Մոսկվայում ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվելու է նաև Էրդողան-Պուտին և Էրդողան-Մեդվեդև հանդիպումների ժամանակ։ Հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկայում կայանալիք հանդիպման ընթացքում ևս անդրադարձ է լինելու ԼՂ հիմնախնդրին։

No comments: