Saturday, January 30, 2010

Թուրքիայի գլխավոր դատախազը քննարկել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման հարցը

News.am. 29-1-2010- Թուրքիայի գլխավոր դատախազը հունվարի 28-ի երեկոյան գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Մուսթաֆա Բումինի հետ։ Թուրքական Stratejikboyut կայքէջի փոխանցմամբ՝ մեկ ժամ տեւած գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել վճռաբեկ դատարանում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ հանրապետական գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչնքայան եւ Մուսթաֆա Բումինը քննարկել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման հարցը։ Իշխող կուսակցությունը փակելու եւ նրա ղեկավար կազմին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան, նախագահ Աբդուլլահ Գյուլ եւ այլոց քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու համար նախատեսվում է օգտագործել անօրինական հեռախոսային լսումների խնդիրը, որը վերջին շրջանում մեծ աղմուկ էր հանել Թուրքիայում։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը 2008-ին եւս քննարկել էր իշխող կուսակցությունը փակելու գլխավոր դատախազության հայցը, սակայն ձայների մեծամասնության որոշումով մերժվել էր։

No comments: