Monday, January 11, 2010

Սահմանադրական դատարանը վաղը կլսի Էդվարդ Նալբանդյանին

Tert.am. 11-1-2010- ՀՀ Սահմանադրական դատարանն ունի ինն անդամ։ ՍԴ-ն գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն դատարանի անդամները։ Դռնփակ կարող են լինել նաև Սահմանադրական դատարանի նիստերը, եթե դատարանը նման որոշում ընդունի։ Հայ-թուրքական արձանագրությունները քննարկող ՍԴ-ի վաղվա նիստը, սակայն, լինելու է դռնբաց։ Զեկուցող նշանակված է ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Եթե վաղը, նիստի սկզբում, նիստը վարողն այլ որոշում չկայացնի, նիստը կընթանա գրավոր ընթացակարգով։ Որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` ՍԴ-ի վաղվա նիստում հանդես կգա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արձանագրությունների հարցը կորոշվի ՍԴ անդամների ընդհանուր թվի ճնշող մեծամասնությամբ։

No comments: