News.am. 18-2-2010- «Փետրվարի 21-ը մայրենի լեզվի օրն է եւ Հայաստանում այն նշվելու է նաեւ որպես պետական տոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով նաեւ, որ 2010 թվականը Սփյուռքի նախարարությունը հռչակել է մայրենիի եւ ընթերցանության տարի։ Նախարարը հայտնեց, որ մայրենի լեզուն անաղարտ պահելու համար Սփյուռքի նախարարությունը Ռուսաստանի հայերի միության հետ անցկացնելու է լավագույն հայ ու Սփյուռքի կրթօջախ եւ հայ լրագրող մրցանակաբաշխությունը։
Մայրենիի տարվա շրջանակներում ապրիլ ամսին կլինեն «Հայի ինքնության պահպանությունը խառնամուսնություններում» թեմայով քննարկումներ, իսկ մայիսին՝ «արեւմտահայերենի ուսուցման մեթոդները» խորագրով գիտաժողով, որի նպատակը լինելու է Սփյուռքի եւ Հայաստանի մասնագետներից կազմել հանձնաժողով՝ համահայկական դասագրքեր ստեղծելու համար։Thursday, February 18, 2010
Փետրվարի 21-ին նշվելու է մայրենիի տոնը
News.am. 18-2-2010- «Փետրվարի 21-ը մայրենի լեզվի օրն է եւ Հայաստանում այն նշվելու է նաեւ որպես պետական տոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով նաեւ, որ 2010 թվականը Սփյուռքի նախարարությունը հռչակել է մայրենիի եւ ընթերցանության տարի։ Նախարարը հայտնեց, որ մայրենի լեզուն անաղարտ պահելու համար Սփյուռքի նախարարությունը Ռուսաստանի հայերի միության հետ անցկացնելու է լավագույն հայ ու Սփյուռքի կրթօջախ եւ հայ լրագրող մրցանակաբաշխությունը։
Մայրենիի տարվա շրջանակներում ապրիլ ամսին կլինեն «Հայի ինքնության պահպանությունը խառնամուսնություններում» թեմայով քննարկումներ, իսկ մայիսին՝ «արեւմտահայերենի ուսուցման մեթոդները» խորագրով գիտաժողով, որի նպատակը լինելու է Սփյուռքի եւ Հայաստանի մասնագետներից կազմել հանձնաժողով՝ համահայկական դասագրքեր ստեղծելու համար։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment