/PanARMENIAN.Net/ 15.02.2010 - Թուրքիան գտնվում է Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականության վերանայման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել թուրք գիտնական, Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի պատմության դասախոս, «Խայտառակության ակտ. Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի պատասխանատվության հարցը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Այդ գործընթացը դժվար է բացատրել հայ հասարակայնությանը, սակայն Թուրքիայում ժամանակի հետադարձ հաշվարկն արդեն սկսվել է: Դա դրսից չի երեւում, քանի որ քաղաքական գործիչները նախկինի պես «հին, պայմանական» լեզու են օգտագործում»,- ասաց Թաներ Աքչամը: Թուրք գիտնականն ընդգծեց, որ 1915թ. իրադարձությունների հարցում Թուրքիայի քաղաքականությունը կարող է փոխվել, եւ դա կարող է տեղի ունենալ 2011 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Ինչպես նշեց Աքչամը, կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) այդ հարցում չի փոխի իր քաղաքականությունը, քանի որ AKP-ն այլ առաջնահերթություններ ունի` նոր սահմանադրություն, քրդական հիմնախնդիր: «Հանգամանքների նման պատկերի դեպքում Արդարության եւ զարգացման կուսակցության համար շատ ռիսկային կլինի Ցեղասպանության հարցն օրակարգում ներգրավելը»,- հայտնեց Թաներ Աքչամը:
Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, ով իր հրապարակումներում եւ դասախոսություններում ընդգծում է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտությունը: 2008 թվականին Աքչամը նշանակվեց Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար:
Թաներ Աքչամը արտագաղթել է Թուրքիայից 1978 թվականին` դառնալով առաջին քաղաքական էմիգրանտը: Նա ԱՄՆ տեղափոխվեց եւ մինչ 2002 թվականը դասավանդում էր Մինեսոթայի համալսարանի պատմական ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիայում է եղել 2007 թվականին, մասնակցելու համար իր մերձավոր ընկերոջ` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) հիմնվել է 2001 թ-ի օգոստոսի 14-ն, Թուրքիայում արգելված իսլամիստական բարգավաճման կուսակցության չափավոր պահպանողական թեւի նախկին անդամների կողմից: AKP կուսակցությունը իշխանության եկավ Թուրքիայում 2002 թ-ն: AKP կուսակցության անդամները համարում են իրենց որպես չափավոր պահպանողական կուսակցություն, որը կողմնորոշված է արեւմտյան արժեքներին` շուկայական տնտեսություն եւ ԵՄ-ը անդամակցություն: Կուսակցության առաջնորդերն են ներկայիս Թուրքիայի վարչապետը եւ նախագահը: AKP-ն ավելի շուտ հանդիսանում է իսլամիստական կուսակցություն, եւ հաճախ մեղադրվում է աշխարհիկ պետության սկզբունքներից նահանջելու համար, որոնք հիմնված էին Աթաթուրքի կողմից:Tuesday, February 16, 2010
Թուրքիան վերանայում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
/PanARMENIAN.Net/ 15.02.2010 - Թուրքիան գտնվում է Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականության վերանայման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել թուրք գիտնական, Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի պատմության դասախոս, «Խայտառակության ակտ. Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայի պատասխանատվության հարցը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Այդ գործընթացը դժվար է բացատրել հայ հասարակայնությանը, սակայն Թուրքիայում ժամանակի հետադարձ հաշվարկն արդեն սկսվել է: Դա դրսից չի երեւում, քանի որ քաղաքական գործիչները նախկինի պես «հին, պայմանական» լեզու են օգտագործում»,- ասաց Թաներ Աքչամը: Թուրք գիտնականն ընդգծեց, որ 1915թ. իրադարձությունների հարցում Թուրքիայի քաղաքականությունը կարող է փոխվել, եւ դա կարող է տեղի ունենալ 2011 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Ինչպես նշեց Աքչամը, կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) այդ հարցում չի փոխի իր քաղաքականությունը, քանի որ AKP-ն այլ առաջնահերթություններ ունի` նոր սահմանադրություն, քրդական հիմնախնդիր: «Հանգամանքների նման պատկերի դեպքում Արդարության եւ զարգացման կուսակցության համար շատ ռիսկային կլինի Ցեղասպանության հարցն օրակարգում ներգրավելը»,- հայտնեց Թաներ Աքչամը:
Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, ով իր հրապարակումներում եւ դասախոսություններում ընդգծում է թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտությունը: 2008 թվականին Աքչամը նշանակվեց Մասաչուսեթս նահանգի Քլարքի համալսարանի ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար:
Թաներ Աքչամը արտագաղթել է Թուրքիայից 1978 թվականին` դառնալով առաջին քաղաքական էմիգրանտը: Նա ԱՄՆ տեղափոխվեց եւ մինչ 2002 թվականը դասավանդում էր Մինեսոթայի համալսարանի պատմական ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիայում է եղել 2007 թվականին, մասնակցելու համար իր մերձավոր ընկերոջ` հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորությանը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) հիմնվել է 2001 թ-ի օգոստոսի 14-ն, Թուրքիայում արգելված իսլամիստական բարգավաճման կուսակցության չափավոր պահպանողական թեւի նախկին անդամների կողմից: AKP կուսակցությունը իշխանության եկավ Թուրքիայում 2002 թ-ն: AKP կուսակցության անդամները համարում են իրենց որպես չափավոր պահպանողական կուսակցություն, որը կողմնորոշված է արեւմտյան արժեքներին` շուկայական տնտեսություն եւ ԵՄ-ը անդամակցություն: Կուսակցության առաջնորդերն են ներկայիս Թուրքիայի վարչապետը եւ նախագահը: AKP-ն ավելի շուտ հանդիսանում է իսլամիստական կուսակցություն, եւ հաճախ մեղադրվում է աշխարհիկ պետության սկզբունքներից նահանջելու համար, որոնք հիմնված էին Աթաթուրքի կողմից:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment