Wednesday, February 17, 2010

Ապրիլի 24–ից առաջ թուրքերը կրկին սպառնում են Վաշինգտոնին

Tert.am. 17-2-2010- Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, դա կխարխլի թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: «Այդ բանաձևի ընդունումը մեծ վնաս կհասցնի մեր երկկողմ հարաբերություններին, և մենք հուսով ենք, որ կոնգրեսականները որոշում կայացնելուց առաջ հաշվի կառնեն մեր ռազմավարական հարաբերությունների կարևորությունը»,- հայտարարել է Սոյաքը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն օրակարգ բերելը բացասաբար կազդի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Նշենք, որ Սուաթ Քընըքլըօղլուն զբաղեցնում է նաև Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահի պաշտոնը:

No comments: