/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - «Անկախ Հայաստանից, տարածաշրջանում ակնկալվում են նոր զարգացումներ, ինչը կհանգեցնի ուժերի հավասարակշռության փոփոխման: Դա կարող է անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-կվոյի փոփոխմանը»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը Երեւանում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ըստ Սաֆարյանի, եթե Թուրքիան չվավերացնի ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, միջազգային հանրությունը մեծացնում է ճնշումը Արցախի խնդրի կարգավորման հարցում: «Քանի որ դա է պահանջում Թուրքիան` Արձանագրությունները վավերացնելու դիմաց»,-ասել է նա:
Իր հերթին Կարեն Ավագյանը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա, քանի որ քննարկվում է ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը: Ըստ Ավագյանի, առաջընթաց կարելի է համարել նաեւ այն, որ Թուրքիան արդեն չի շաղկապում Արցախի խնդիրը հայ-թուրքական մերձեցման հետ: «Իսկ եթե թուրքական կողմն արհեստականորեն ձգձգի Արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը կկասեցնի հայ-թուրքական մերձեցման ներկա գործընթացը»,-ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ, հավանաբար, Հայաստանն առաջինը կվավերացնի Արաձանգրությունները, Ավագյանը նշել է, որ նման բան չի կարող լինել եւ ըստ նրա, եթե թուրքական կողմը մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը կկասեցնի գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:Thursday, February 18, 2010
Եթե Թուրքիան մինչ ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, Հայաստանը կկասեցնի գործընթացը
/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - «Անկախ Հայաստանից, տարածաշրջանում ակնկալվում են նոր զարգացումներ, ինչը կհանգեցնի ուժերի հավասարակշռության փոփոխման: Դա կարող է անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս-կվոյի փոփոխմանը»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը Երեւանում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ըստ Սաֆարյանի, եթե Թուրքիան չվավերացնի ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները, միջազգային հանրությունը մեծացնում է ճնշումը Արցախի խնդրի կարգավորման հարցում: «Քանի որ դա է պահանջում Թուրքիան` Արձանագրությունները վավերացնելու դիմաց»,-ասել է նա:
Իր հերթին Կարեն Ավագյանը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա, քանի որ քննարկվում է ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը: Ըստ Ավագյանի, առաջընթաց կարելի է համարել նաեւ այն, որ Թուրքիան արդեն չի շաղկապում Արցախի խնդիրը հայ-թուրքական մերձեցման հետ: «Իսկ եթե թուրքական կողմն արհեստականորեն ձգձգի Արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը կկասեցնի հայ-թուրքական մերձեցման ներկա գործընթացը»,-ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ, հավանաբար, Հայաստանն առաջինը կվավերացնի Արաձանգրությունները, Ավագյանը նշել է, որ նման բան չի կարող լինել եւ ըստ նրա, եթե թուրքական կողմը մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանը կկասեցնի գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:
Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:
2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment