Tuesday, February 16, 2010

Թուրքիայի խորհրդարանի պաշտոնյա. Ապրիլի 24-ը չի ազդի արձանագրությունների վավերացման գործընթացի վրա

News.am. 15-2-2010- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը կրկին հայտարարել է, որ մոտեցող ապրիլի 24-ը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացում։ Մուրադ Մերջանը պատասխանել է թուրքական Zaman-ի հարցերին՝ նշելով, որ առանց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված պարզաբանումների եւ Ղարաբաղի հարցի կարգավորման՝ ստորագրված արձանագրությունները թուրքական խորհրդարանի օրակարգ բերելը նպատակահարմար չէ։ Մերջանը նշել է, որ առանց վերը թվարկած խնդիրների լուծման, թուրքական խորհրդարանում արձանագրությունները կմերժվեն, իսկ այդ դեպքում ստիպված պետք է լինեն ամեն ինչ նորից սկսել։

No comments: