Wednesday, February 17, 2010

Իրանում միջուկային զենքը կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի. Քլինթոն

Tert.am. 17-2-2010- Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, ապա Մերձավոր Արևելքում կսկսվի միջուկային սպառազինությունների մրցավազք։ «Այն իր հերթին կբերի շատ վտանգավոր հետևանքների»,- ասել է Քլինթոնը: Քլինթոնը նաև ավելացրել է. «Դուք պետք է հարցնեք ինքներդ Ձեզ, ինչու են նրանք դա անում։ Չնայած Իրանը պնդում է, որ միջուկային զենք չի ստեղծելու, այնուամենայնիվ փաստերը հակառակի մասին են խոսում»։ Նշենք նաև, որ Քլինթոնի այցը Պարսից ծոցի երկրներում նպատակ ուներ համոզել այդ երկրներին, որ անհրաժեշտ է խստացնել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները։

No comments: