Wednesday, February 17, 2010

Report.am. 16-2-2010- Թուրքական «Անատոլուի» տեղեկացմամբ, կոմպոզիտոր Յաղուբ Մութլուն, ով մասնակցել է Եվրատեսիլի հայաստանյան թեկնածուի ընտրության համերգին, հայտարարել է, որ հաղթած Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզը» անգլիալեզու երգը 1915 թվականի դեպքերի ակնարկ է պարունակում: «Ես հայերի թշնամին չեմ, բայց երգը նրանց քողարկված հավակնություններ է ներկայացնում»: Կոմպոզիտորը նշել է, որ երգի հենց առաջին բառերից հասկանալի է, որ պատմվում է Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանման մասին: Այնուհետև «Անատոլուն» ներկայացնում է երգի թարգմանությունը. «Շատ վաղուց, երբ ես դեռ փոքր էի, ես հիշում եմ, ինչպես մայրս ասաց, որ դաժան է այս աշխարհը, և միայն ցրտի ու սառնամանիքի միջով անցնելով կարող եմ գտնել ճանապարհը: Ծիրանի կորիզը, որ մնացելէ ինձ մայր հայրենիքից, ես կպահեմ սառած հողի մեջ»: Կոմպոզիտորն ասել է, որ «մայր հայրենիքը» բացահայտ ակնարկ է Թուրքիային տարածքին` վկայակոչելով հետևյալ տողերը. «... մի անգամ ես թողել եմ իմ տունը և հիմա ուզում եմ վերադառնալ իմ արմատներին»: «Անատոլուն» ընդգծում է, որ «Եվրատեսիլում» միանշանակ արգելվում է քաղաքական ենթատեքստով երգերի կատարումը:

No comments: