Wall Street Journal պարբերականը գնահատել է Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները: Պարզվում է, որ դրանք ամենամեծ քաշն ունեն օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ: Յուրաքանչյուր մեդալը կշռում է 500-ից 576 գրամ: Ըստ այդմ, ջարդոնի գնով հաշվելու դեպքում «ոսկե» մեդալները, որոնք իրականում ոսկեջրված արծաթ են, կարժենան 500 դոլար: Համեմատության կարգով` 2000 թվականի Սիդնեյի օլիմպիադայի մեդալներն արժեին 80 դոլար:
Պարբերականը նշում է, որ ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում օլիմպիադայի հաղթողները, իհարկե, ջարդոնի գնով չեն վաճառի իրենց մեդալները, այլ կդնեն դրանք աճուրդի: Օրինակ, վերջերս eBay-ի էլեկտրոնային աճուրդի ժամանակ օլիմպիական մեդալը վաճառվել է 7 հազար դոլարով:Wednesday, February 17, 2010
Ինչ արժեն օլիմպիական մեդալները
Wall Street Journal պարբերականը գնահատել է Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները: Պարզվում է, որ դրանք ամենամեծ քաշն ունեն օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ: Յուրաքանչյուր մեդալը կշռում է 500-ից 576 գրամ: Ըստ այդմ, ջարդոնի գնով հաշվելու դեպքում «ոսկե» մեդալները, որոնք իրականում ոսկեջրված արծաթ են, կարժենան 500 դոլար: Համեմատության կարգով` 2000 թվականի Սիդնեյի օլիմպիադայի մեդալներն արժեին 80 դոլար:
Պարբերականը նշում է, որ ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում օլիմպիադայի հաղթողները, իհարկե, ջարդոնի գնով չեն վաճառի իրենց մեդալները, այլ կդնեն դրանք աճուրդի: Օրինակ, վերջերս eBay-ի էլեկտրոնային աճուրդի ժամանակ օլիմպիական մեդալը վաճառվել է 7 հազար դոլարով:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment