News.am. 16-2-2010- Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 15-ին շրջանառության մեջ է դրել երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին Լոնդոնի «Chatham Hօսse»-ում հայտարարել էր արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու իր մտադրության մասին, իսկ փետրվարի 12-ին արձանագրություններն ուղարկվեցին խորհրդարան:Խորհրդարանի նախագահը արձանագրությունները քննարկելու համար որպես գլխադասային հանձնաժողով է նշանակել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացնում է արձանագրություններին դեմ հանդես եկող Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե երբ են սկսվելու քննարկումները հանձնաժողովում:
Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանի նախագահին առաջարկել էր արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր հանձնաժողովներում:Tuesday, February 16, 2010
Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում դրվեցին շրջանառության մեջ
News.am. 16-2-2010- Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 15-ին շրջանառության մեջ է դրել երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին Լոնդոնի «Chatham Hօսse»-ում հայտարարել էր արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու իր մտադրության մասին, իսկ փետրվարի 12-ին արձանագրություններն ուղարկվեցին խորհրդարան:Խորհրդարանի նախագահը արձանագրությունները քննարկելու համար որպես գլխադասային հանձնաժողով է նշանակել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Ռուստամյանը ներկայացնում է արձանագրություններին դեմ հանդես եկող Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե երբ են սկսվելու քննարկումները հանձնաժողովում:
Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանի նախագահին առաջարկել էր արձանագրությունները քննարկել ԱԺ բոլոր հանձնաժողովներում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment