News.am. 16-2-2010- Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին այցելել է թուրքական խորհրդարան եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ջեֆրին հույս է հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանում կկարողանա ցանկալի արդյունքների հասնել՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված։ «Մենք այս գործընթացում Թուրքիայից շատ բան ենք սպասում»,-նշել է Ջեյմս Ջեֆրին։
Իսկ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հարցին Ջեֆրին այլ կերպ է պատասխանել. «ԱՄՆ-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ օգտակար է։ ԱՄՆ-ը աջակցում է այս հարցում երկու երկրների խորհրդարաններում ընթացող գործընթացին եւ շատ է կարեւորում ճանապարհային քարտեզը»,-պատասխանել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին։Tuesday, February 16, 2010
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հարցին խուսափողական պատասխան է տվել
News.am. 16-2-2010- Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին այցելել է թուրքական խորհրդարան եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ջեֆրին հույս է հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանում կկարողանա ցանկալի արդյունքների հասնել՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված։ «Մենք այս գործընթացում Թուրքիայից շատ բան ենք սպասում»,-նշել է Ջեյմս Ջեֆրին։
Իսկ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հարցին Ջեֆրին այլ կերպ է պատասխանել. «ԱՄՆ-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ օգտակար է։ ԱՄՆ-ը աջակցում է այս հարցում երկու երկրների խորհրդարաններում ընթացող գործընթացին եւ շատ է կարեւորում ճանապարհային քարտեզը»,-պատասխանել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment