Tuesday, February 16, 2010

Հ. Քլինթոն: Իրանը վերածվում է ռազմական բռնատիրության

Panorama.am. 15-2-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած ԱՄՆ-Իսլամական աշխարհ ֆորումի շրջանակներում անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին, հայտարարելով, թե Միացյալ Նահանգները մտադիր չեն հարձակվել Իրանի վրա: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ (ИТАР-ТАСС) գործակալությունը, Քլինթոնը մասնավորապես ասլել է. «ԱՄՆ-ը չեն ծրագրում հարձակվել Իրանի վրա, այլ ձգտում են Թեհրանի հետ երկխոսության: Սակայն Միացյալ Նահանգները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, քանի դեռ չի վերացել կասկածներն այն մասին, թե Իրանը զարգացնում է միջուկային զենքի ծրագիր: Մենք մտադիր ենք փորձել համախմբել միջազգային հանրությանը, որպեսզի Իրանի դեմ միացյալ պատժամիջոցներ կիրառենք ՄԱԿ Անվտանգության Խորհրդի միջոցով», - հայտարարել է Քլինթոնը և ավելացրել, որ այդ պատժամիջոցները ուղղված են լինելու հիմնականում «Իսլամական հեղափոխության պահապանների» դեմ: «Մենք տեսնում ենք, թե ինչպես Իսլամական հանրապետության կառավարությունը, գերագույն առաջնորդը, նախագահը, խորհրդարանը դուրս են մղվում երկրի կառավարման համակարգից, և Իրանը վերածվում է ռազմական բռնատիրության», -ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

No comments: