/PanARMENIAN.Net/ 15.02.2010 - Ռուսաստանի Անվտանգության խորհրդում գտնում են, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական միջոցները դեռեւս չեն սպառվել: Իրանին ուղղված ռազմական հարվածը մեծ սխալ կլիներ: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է լուծել միայն դիվանագիտական միջոցներով»,- հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Նազարովը:
«Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կպայթեցնի իրավիճակը, ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար, այդ թվում` Ռուսաստանի, որը Իրանի հարեւանն է»,- ընդգծել է Վլադիմիր Նազարովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:
Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:
2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:Tuesday, February 16, 2010
Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար
/PanARMENIAN.Net/ 15.02.2010 - Ռուսաստանի Անվտանգության խորհրդում գտնում են, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական միջոցները դեռեւս չեն սպառվել: Իրանին ուղղված ռազմական հարվածը մեծ սխալ կլիներ: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները պետք է լուծել միայն դիվանագիտական միջոցներով»,- հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Նազարովը:
«Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կպայթեցնի իրավիճակը, ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար, այդ թվում` Ռուսաստանի, որը Իրանի հարեւանն է»,- ընդգծել է Վլադիմիր Նազարովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:
Ներկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:
2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment