Wednesday, February 17, 2010

Ահմադինեժադ. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները եղբայրական են»

Report.am. 17-2-2010- Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումը շահավետ է երկու երկրի համար էլ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այս մասին տեղեկացնում է IRNA իրանական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Ահմադինեժադը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները «եղբայրական են և զարգացող»: Ահմեդ Դավութօղլուն իր հերթին նշել է, որ Իրանը խիստ ու կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում, և Թուրքիան մտադիր է բազմակողմանի համագործակցություն ծավալել այդ երկրի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար։

No comments: