News.am. 16-2-2010- Իրանի ատոմային ծրագրում Թուրքիային չի հաջողվի միջնորդ դեր ստանձնել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ, քանի որ Իրանը ուղիղ բանակցություներ է վարում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ եւ միջնորդների կարիք չի զգում։ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սեւակ Սարուխանյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի այցը Իրան։
«Բացառված չէ, որ բանակցությունների վերջին փուլում Թուրքիային հնարավորություն ընձեռվի միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ, սակայն ոչ ավելին»,-ընդգծեց փորձագետը։ Անկարայի ձգտումները միջնորդ դառնալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ փորձագետը բացատրեց Թուրքիայի ցանկությամբ՝ կամուրջ դառնալ մահմեդական աշխարհի եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ։
"Թուրքիան այդ կերպ փորձում է մեծացնել իր աշխահաքաղաքական դերը։ Բացի այդ, Անկարան Իրանում ունի էներգետիկ հետաքրքրություններ եւ, Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ միջնորդ դառնալով, Թուրքիան Իրանին նկատմամբ ուզում է դրսեւորել իր «բարի վերաբերմունքը»,-նշեց նա։ Սարուխանյանն ընդգծեց, որ ոչ միայն Թեհրանը, այլեւ Վաշինգտոնը այդքան էլ հետաքրքված չեն Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարության մեծացմամբ, քանի որ Թուրքիան վերջին ժամանակներս ավելի հազվադեպ է ականջ դնում ԱՄՆ-ի կարծիքին եւ իրականացնում է սեփական քաղաքականությունը։
Wednesday, February 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment