/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, ծրագրված հանդիպումների ընթացքում թուրք դիվանագետը կներկայացնի գործընթացները Կովկասում եւ Բալկաններում:
Ավելի վաղ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել էր Շվեյցարիա, որտեղ պաշտոնական Բեռնին էր ներկայացրել թուրքական կողմի մտավախությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ:
Թուրք դիվանագետի այցը հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի նախագահի հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կառաջադրվի մարտի 4-ին: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչն ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը բանաձեւի կապակցությամբ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:Wednesday, February 17, 2010
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Վաշինգտոնում Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումների օրակարգում է
/PanARMENIAN.Net/ 16.02.2010 - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, ծրագրված հանդիպումների ընթացքում թուրք դիվանագետը կներկայացնի գործընթացները Կովկասում եւ Բալկաններում:
Ավելի վաղ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել էր Շվեյցարիա, որտեղ պաշտոնական Բեռնին էր ներկայացրել թուրքական կողմի մտավախությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ:
Թուրք դիվանագետի այցը հաջորդեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի նախագահի հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կառաջադրվի մարտի 4-ին: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչն ամերիկյան կողմին կներկայացնի Անկարայի անհանգստությունը բանաձեւի կապակցությամբ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment