Tert.am. 16-2-2010- Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մոտ 50 ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ օրեր առաջ «Ակօս» շաբաթաթերթի դեմ իրականացված հաքերային հարձակման։
Cihan գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում ցուցարարները բացականչել են «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը և ի աջակցություն «Ակօս»-ի՝ Ստամբուլի փողոցներում վաճառել են շաբաթաթերթի համարները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ակօսի», «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի, «Նոր զարթոնք» հայկական հասարակական նախաձեռնության և «Արվեստ հանուն խաղաղության» նախաձեռնության կայքէջերը ենթարկվել էին հաքերային հարձակման։ Հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել էին «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկարը՝ նրան գովաբանող տեքստով և շաբաթաթերթին ուղղված սպառնալիքներով:
Նշենք նաև, որ «Ակօս» շաբաթաթերթի կայքէջի բնականոն աշխատանքը վերականգնվել է։Tuesday, February 16, 2010
Թուրքիայում կրկին հնչում է «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը
Tert.am. 16-2-2010- Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում մոտ 50 ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ օրեր առաջ «Ակօս» շաբաթաթերթի դեմ իրականացված հաքերային հարձակման։
Cihan գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում ցուցարարները բացականչել են «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը և ի աջակցություն «Ակօս»-ի՝ Ստամբուլի փողոցներում վաճառել են շաբաթաթերթի համարները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ակօսի», «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի, «Նոր զարթոնք» հայկական հասարակական նախաձեռնության և «Արվեստ հանուն խաղաղության» նախաձեռնության կայքէջերը ենթարկվել էին հաքերային հարձակման։ Հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել էին «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկարը՝ նրան գովաբանող տեքստով և շաբաթաթերթին ուղղված սպառնալիքներով:
Նշենք նաև, որ «Ակօս» շաբաթաթերթի կայքէջի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment