News.am. 16-2-2010- Ռուսաստանը չի փոխել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Ինչպես փետրվարի 16-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, այդ մասին Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի դիրքորոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին մնացել է անփոփոխ: Նախագահը այդ մասին հայտարարել է Պիտսբուրգում՝ Իրանին նվիրված առանձին հայտարարության մեջ»,- նկատել է Տիմակովան:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է վստահ լինի, որ Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, «բայց այդ պարտավորությունների չկատարման դեպքում ոչ ոք չի կարող բացառել պատժամիջոցների կիրառումը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի այցից առաջ որպես այդ այցի հիմնական նպատակ նշվում էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար Ռուսաստանի աջակցությունն ստանալը:Tuesday, February 16, 2010
Ռուսաստանը չի փոխել Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը
News.am. 16-2-2010- Ռուսաստանը չի փոխել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Ինչպես փետրվարի 16-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, այդ մասին Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի դիրքորոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին մնացել է անփոփոխ: Նախագահը այդ մասին հայտարարել է Պիտսբուրգում՝ Իրանին նվիրված առանձին հայտարարության մեջ»,- նկատել է Տիմակովան:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է վստահ լինի, որ Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, «բայց այդ պարտավորությունների չկատարման դեպքում ոչ ոք չի կարող բացառել պատժամիջոցների կիրառումը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի այցից առաջ որպես այդ այցի հիմնական նպատակ նշվում էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար Ռուսաստանի աջակցությունն ստանալը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment